Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն «բանի տեղ չի դնում» ընդդիմության նախաձեռնությունը

Փետրվար 12,2014 15:46

«Կարծում եմ ընդդիմությունը պիտի կարողանա վերջնականապես որոշի, թե ինքը ինչքա՞ն ռեզերվ ունի որևէ գործողություն կատարելու համար:  Սա հերթական պրոցեսն է, որպեսզի հասարակության մեջ տեսանելի լինի, որ ընդդիմությունը դեռևս կա»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նկատի ունենալով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը`կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ:

Նախաձեռնությունը ՀՀԿ խմբակցության ղեկավարը համարում է ընդդիմության իրավունքը, սակայն, ՀՀԿ-ին չի անհանգստացնում այս միավորումը. «Մենք ընդհանրապես ոչ միայն չենք անհանգստանում, այլև բանի տեղ էլ չենք դնում: Նախ պիտի կարողանան իրենց արժեքային համակարգը քաղաքականության մեջ հիմնավորել ու ոչ թե պետք է առիթներով գնալ, պետք է ֆունդամենտալ մոտեցում ունենան»:

Մեր դիտարկմանը, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցչի խոսքը բավականին ամբիցիոզ է հնչում եւ ստացվում է, որ քաղաքական մեծամասնությունը արհամարհական վերաբերմունք ունի ընդդիմության նկատմամբ, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Ոչ, նման վերաբերմունք չունի, ընդամենը քաղաքական մեծամասնությունը մտածում է, որ վերջին հաշվով ձեւավորվի ընդդիմությունը, որը կարողանում է իր կարողությունների չափով նպաստել զարգացումներին»:

Մեր զրուցակցի կարծիքով, մեր ընդդիմությունը ընդամենը իրեն որակավորում է «որ ամեն ինչ կարող եմ անել, մինչդեռ ոչինչ չի կարող անել, քանի որ քաղաքական հիմքերը չկան որեւէ գործողություն կատարելու»: Բացի դա, ըստ մեծամասնության ներկայացուցչի՝ ոչ էլ «այն ուժերը» կան, ոչ էլ՝ դրսեւորվելու հանգամանքները:

Հաջորդ դիտարկմանը, որ քաղաքական մեծամասնությունը ընդդիմությանը դրսեւորվելու դաշտ չի թողնում. միակ տեղը էթիկայի և հաշվիչ հանձնաժողովներն էին, բայց այնտեղ էլ սահմանափակումներ դրվեցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Արդյունքներ ձեւավորեցին: Առանց քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ որոշակիորեն դեբատներ ու քննարկումներ չունենալով հանդես են գալիս, հետևաբար տպավորությունն այն է, որ ոչ թե ինչ-որ բան են ձեռնարկում, որպեսզի արդյունքներ գրանցեն, այլ ձեռնարկում են, որ մենք դեռեւս կանք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը համաձայն չէ, որ քաղաքական մեծամասնությունն իր քմահաճույքներով տապալում է գործընթացները. «Մարդիկ բարձրանում են ամբիոն և քաղաքական մեծամասնությանն ու իշխանությանը ասում  են, որ սրիկաներ են ու հետո ասում են համագործակցենք: Սա կարծում եմ, իմաստազուրկ դրսեւորում է: Մենք սցենարներով միշտ էլ վարչապետի, ինչո՞ւ չէ նաև նախագահի հրաժարականների փուլ ենք անցել: Վերջին հաշվով հասարակությունը հոգնել է դրանից ու պիտի ձեռնարկեն նոր միջոցներ: Այսինքն, ընդդիմությունը ընդդիմադիր լինելով ոչ թե պետք է թշնամություն սերմանի, այլ պետք է իր մոտեցումներով ու գաղափարներով հասարակության հետ աշխատի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Մի թէ Հանրապետականում չեն տեսնում, որ այս և էլի մի քանի անձնավորությունների ներկայությունը իրենց կուսակցուցյան շարքերում հակակրանք «ավելի մեղմ բառ չգտա» է առաջացնում հասարակության մոտ։
    Չէ ավելի շուտ սա «Մեր դեմ խաղ չկա» օպերայից է։

  2. Հասմիկ says:

    Ժողովուրդն էլ Գալուստին ու գալուստականներին ընդհանրապես ոչ մի բանի տեղ էլ չի դնում քանզի երկիրը պատել են անբարո և ցինիկ արժեքներով և իրեք էլ , իհարկե, մեծամասնություն պիտի կազմեն և իրեց այլանդակ ու լպիրշ գարշահոտը տարածեն…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728