Մոսկվայում անցկացված «Moscow Open»-ի կանանց ուժեղագույնների «B» մրցաշարում տարբեր երկրների ներկայացուցիչների թվում հանդես էին գալիս նաեւ հայ շախմատիստուհիներ:
Նրանցից առավել հաջող հանդես եկավ Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, որը ինը հնարավորից 6,5 միավորով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
6,0 միավորով 16 տեղը գրավեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան:
Աննա Ակոպովան, որը նույնպես հանդես էր գալիս Ռուսաստանի կազմում, 5,5 միավորով բավարարվեց 37-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` chessbase.com-ի