Երկար բանակցություններից հետո «Նաիրիտի» աշխատակիցները որոշեցին ընդունել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ հանդիպման առաջարկը եւ այս պահին աշխատակիցներից 5-ը նախարարի հետ հանդիպման են գնում:
Աշխատակիցների մյուս մասը սպասում է կառավարության շենքի դիմաց եւ ըստ նախնական պայմանավորվածության՝ եթե նախարարի հետ հանդիպումը աշխատակիցներին չգոհացնի, նրանք միանալու են իրենց գործընկերներին եւ շարունակեն պահանջել հանդիպում վարչապետի հետ: Իսկ եթե վարչապետի հետ հանդիպումն էլ չստացվի, նրանք գնալու են նախագահական նստավայր:
«Նաիրիտի» աշխատակիցները նախատեսել են գործադուլ եւ ամենօրյա ցույցեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ