Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում եւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս առիթով Aravot.am-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին եւ Քաղաքական եւ միջազգային հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին հարցրեց, իրենք մասնակցե՞լ են գրքի շնորհանդեսին, ու ինչ են մտածում Արտաշես Գեղամյանի գրքի մասին, որով նա, կարծես թե փորձել է կանխատեսումներ անել Հայաստանի ապագայի հետ կապված: Հարցին` մեր զրուցակիցները հետեւյալ կերպ արձագանքեցին. «Հլը մի հատ ինձ նայեք…»,- զարմանքով ասաց Ռուբեն Մեհրաբյանը: «Խի ես հիվանդ ե՞մ…»,- վիրավորվեց Կարեն Քոչարյանը, շարունակելով`«Բաց արեք Արտաշես Գեղամյանի նախկին ու ներկա հարցազրույցները Սերժ Սարգսյանի մասին` կտեսնեք, որ նույն դատարկ դհոլն է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ