Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օֆշորային մի քանի դեւեր»՝ «Նաիրիտում»

Փետրվար 12,2014 15:17

Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց 15 ամսվա աշխատավարձը եւ տեղեկություն՝ գործարանի հետագա աշխատանքի մասին: Նրանք կառավարությանն են պատրաստվում հանձնել իրենց գրավոր պահանջները:

«Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը ներկայացրեց «Նաիրիտի» մեկ ամսվա աշխատավարձի բյուջեն, այն իր տվյալներով կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Նա հիշեցրեց, որ 2010-ի մայիսի 4-ին Չինաստանում բացվեց «Շանսի-Նաիրիտը»՝ հայկական կողմի 40% մասնաբաժնով, որտեղ բացման արարողությանը ներկա էր Սերժ Սարգսյանը: Արտաշես Ավետիսյանի խոսքով՝ 2013-ի դրությամբ, «Շանսի-Նաիրիտը» արտադրել է 40 մլն  դոլարի քլորոպրենային կաուչուկ՝  եւ դա ընդամենը 9 ամսվա ընթացքում: «Ստացվում է՝ հայկական կողմի մասնաբաժինը 16 մլն դոլար է, «Նաիրիտի»  մեկ ամսվա աշխատավարձը՝ 1 մլն դոլար: Ի՞նչ է ստացվում, եթե այդ 16 մլն-ն հասներ ճիշտ հասցեատերերին, գործարանի աշխատակիցները վաղուց պետք է ստացած լինեին իրենց 15 ամսվա աշխատավարձը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քլորոպրենային կաուչուկի գինը բարձրացել է միջազգային շուկայում, Երեւանում «Նաիրիտը» պետք է անհապաղ աշխատեր, այլ ոչ թե ծառայեր փողեր լվանալու միջոց ներկայիս կոռումպացված իշխանության համար»:

Թե ինչու չի աշխատում «Նաիրիտը», դրա պատասխանը , ըստ Արտաշես Ավետիսյանի՝ կիմանան միայն Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը՝ իր երկու եղբայրների հետ, որոնցից մեկը աշխատում է «Նաիրիտում», իսկ մյուսը՝ Չինաստանում Հայաստանի դեսպանն է. «Կարճ ասած՝ մի քանի գլխանի օֆշորային դեւեր, որոնց չի հետաքրքրում «Նաիրիտի» աշխատակիցների ճակատագիրը: Հաշվի առնելով աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումներ, որոնք իրականացվում են «Նաիրիտի» աշխատակիցների նկատմամբ, Սերժ եւ Տիգրան Սարգսյանները պարտավոր են անհապաղ ներկայացնել 2437 աշխատակիցներին «Նաիրիտ» գործարանի վերագործարկման եւ աշխատակիցներին աշխատանքով    ապահովելու ժամանակացույցը»:

Aleksandr Khazaryan

Քիչ առաջ բողոքող աշխատակիցներին հանդիպեց կառավարության աշխատակազմի  Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ առաջարկեց աշխատողներին՝ հենց այսօր հանդիպել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:  Բայց աշխատակիցները հրաժարվեցին՝ պնդելով, որ նախարարի հետ իրենց մի քանի նախորդ հանդիպումները անարդյունք են եղել, նախարարն իրենց խաբել է:

Այս պահին «Նաիրիտի» աշխատակիցները դեռ կառավարության շենքի դիմաց են եւ պահանջում են վարչապետից՝ ներքեւ իջնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728