Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՍԴ-ն ընդունի օրենքը, վաղը ՍԴ-ի դեմ ենք պայքարելու» (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 15:05

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները դիմում են ներկայացրել իրենց ղեկավարությանը՝ պահանջելով պարտադիր կենսաթոշակային ֆոնդին իրենց աշխատավարձերից պահումներ չկատարել:

«Մարդկանց իրավունքներն են ոտնահարում: Ի՞նչ է նշանակում պարտադիր բաղադրիչ, թող լիներ կամավոր, այդ ժամանակ էլ իրենցից ինչ-որ մեկին ցույց տային, որ կամավոր միացել են այդ համակարգին: Պարտադիր են սարքում ու մարդկանցից ստիպողաբար փողերը տանում են, մեզ էլ ցույց են տալիս, որ տեսեք` էսքան մարդ միացել է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասացին մետրոպոլիտենի աշխատակիցները, որոնք առավոտյան ակցիա էին կազմակերպել մետրոպոլիտենի գլխավոր գրասենյակի մուտքի մոտ:

IMG_4166Կենսաթոշակային բարեփոխումներին դեմ մետրոպոլիտենի աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ աշխատավարձերը ստացել են արդեն պահումները կատարած`7000-15000 դրամ. «Մենք հիմա պայքարում ենք գործատուի դեմ, Սահմանադրական դատարանը կասեցրել էր, դա նշանակում է, որ պահումներ չպիտի լիներ: Իսկ եթե Սահմանադրական դատարանը օրենքն ընդունի, մենք կշարունակենք պայքարը ՍԴ-ի դեմ»:

Մետրոպոլիտենի աշխատակիցներին եկել էին աջակցելու «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Թիմի անդամներից մեկն իր ելույթում ասաց, որ իրենց տեղեկություններով, մետրոպոլիտենի աշխատակիցների վրա ճնշումներ են եղել, ինչի արդյունքում այսօր շատերը չեն մասնակցել ակցիային.«Անցել են այն ժամանակները, երբ ժողովրդին ապառնում են աշխատանքից ազատելով: Դուք պետք է գիտակցեք, որ ոչ ոք իրավունք չունի շանտաժ անել, դա քրեորեն պատժելի է: Ձեր գումարները ձեր սեփականությունն է եւ դուք ինքներդ պետք է տնօրինեք այն»:

Aravot.am-ի հետ զրույցում մետրոպոլիտենի աշխատակիցները հավաստիացրին, որ ղեկավարության կողմից ճնշումներ չեն եղել:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վստահ է` Սահմանադրական դատարանը պարտադիր բաղադրիչը կհանի. «Վաղը Մաքսային միություն ենք մտնելու, մենք ի՞նչ իմանանք, թե մեր վալյուտան կփոխվի, թե ոչ, ռուբլի կդառնա, ինչ կլինի մեր կուտակած գումարների հետ: Վաղը կարող է Հայաստան պետություն չլինի, մեր գումարներն ի՞նչ կլինեն»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728