Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսային Միություն մտնելուց հետո մեքենաների մաքսազերծման գները կթանկանան երեք անգամ». Տիգրան Հովհաննիսյան

Փետրվար 12,2014 14:43

Ավտոներկրողների միության անդամներն այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում մտահոգություն հայտնեցին Հայաստանի Մաքսային միություն մտնելու հարցի շուրջ:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանում շուտով մեքենաների մաքսազերծման գները կարող են թանկանալ, քանի որ նման թանկացումներ այս տարվա հունվարի 1-ից արդեն գրանցվել են Ռուսաստանում. «Մենք ինտերնետով տվյալներ ենք հավաքում եւ պարզել ենք, որ Ռուսաստանի կառավարությունը 2006 թվականից իր քաղաքացիներին զգուշացրել էր, որ 2014 թվականի հունվարի 1-ից ներկրված մեքենաների մաքսազերծման գները թանկանալու են»:

Տիգրան Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ ՄՄ անդամ դառնալուց հետո մեքենաների մաքսազերծման գինը Հայաստանում կարող է թանկանալ մինչեւ երեք անգամ. «Եթե մենք ներկրում ենք 10-15 տարեկան ավտոմեքենաներ՝ օրինակ 1,8 ծավալ ունեցող շարժիչով, ապա Ռուսաստանի գների համաձայն, մենք պետք է մեկ խորանարդի դիմաց վճարենք 4-5 եվրո: Այս դեպքում 1800-ը պետք է բազմապատկել 4-5 եվրոյի, կստացվի, որ եթե մինչեւ այդ մաքսազերծում էինք 1200 եվրոյով, մյուս տարի կմաքսազերծենք մոտ 9000 եվրոյով: Իսկ 5000 եվրո արժեք ունեցող մեքենայի գինն էլ կդառնա 15.000 եվրո»:

Միության նախագահի կարծիքով նման խնդրի առջեւ կկանգնեն ոչ միայն ավտոներկրողները, այլ ցանկացած ոք, որը ի վիճակի է մեքենա գնել արտերկրից:

Այս խնդրից խուսափելու համար, ավտոներկրողների միությունը ստորագրահավաք է կազմակերպել եւ դիմել ՀՀ նախագահին. «Մենք ցանկանում ենք, որ մաքսազերծման գների բարձրացման օրենքը ընդունվի ոչ թե միանգամից, այլ ժամանակի ընթացքում, մենք կառավարությունից խնդրում ենք 5 տարի՝ օրենքի ընդունումը հետաձգելու համար: Մենք դեմ չենք ՄՄ-ին, մենք ընդամենը ժամանակ ենք խնդրում, քանի որ եթե մեզ ժամանակ չտան, մենք կվերանանք»:

Ավտոներկրողներին ձեռնտու չէ նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանը չի մտնում ՄՄ-ի կազմի մեջ: «Մեքենաների մեծամասնությունը մենք ներկրում ենք Վրաստանից, իսկ թե ինչպիսի սահմանափակումներ կարող են լինել Հայաստանի ՄՄ մտնելուց հետո, մենք չենք էլ ցանկանում կանխատեսել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728