«Այլեւս որեւէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանը չի գիտակցում, թե Եվրամիության ղեկավարությունը ինչպիսի հակաարժեքներ է մեզ պարտադրում»,- այսօր Ֆրանսիայի դեսպանատան առջեւ ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը:
Նրա հետ, դեսպանատան առջեւ, «Մենք դեմ ենք գենդերային այլասերությանը» պաստառներով գենդերային այլասերության դեմ բողոքող եվրոպացիներին սատարելու էին եկել 10 կազմակերպության ներկայացուցիչներ:
Արման Բոշյանի խոսքով՝ իրենց ոգեւորել են Եվրոպայի 7 մեծ քաղաքներում անցկացվող ցույցերը, որոնց կարգախոսն է՝ ոչ այլասերությանը տանող գենդերային տեսությանը:
Կարդացեք նաև
«Փաստորեն եվրոպացիք դեմ են այլասերիչ պարտադրանքներին Եվրամիության ղեկավարների կողմից: Այսուհետ համատեղ պայքարով կարող ենք հաղթել: Այն եվրոպացիներին, որոնք կողմ են ընտանեկան արժեքներին, ավանդապաշտ են՝ ողջունում ենք նրանց պայքարը: Եվրոպան ոտքի է կանգնել եւ պայքարելու ենք միասին»,- շարունակեց Բոշյանը:
Նրանք նաեւ իրենց նամակը թողեցին դեսպանատանը, որով դատապարտում էին գենդերային այլասերությունը:
Մանրամասները՝ առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ