Այսօր Երեւանի քաղաքապետարանում Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, որը օդանավակայանը տնօրինող ընկերությունը մտադիր է քանդել, ավելի ճիշտ կլինի վերածել առեւտրահասարակական գործառույթներ ունեցող օբյեկտի, որտեղ նաեւ կարող են ցուցահանդեսներ կազմակերպվել. «Ճիշտ կլինի, որպեսզի պահպանվի «Զվարթնոցի» խորհրդանշանական տեսքը հայաստանցիների համար: Այն 20 դարի մոդեռն հուշարձաններից է եւ մեզ համար շատ թանկ է»:
Խոսելով կրկեսի կառուցման աշխատանքներից, գլխավոր ճարտարապետն ասաց, որ տարածքում հողային աշխատանքներն արդեն ավարտվել են եւ ներկայումս նախագծային աշխատանքները պատրաստ են շինարարության թույլտվության լիազորագրման: Ըստ Տիգրան Բարսեղյանի, կունենանք ոչ թե վերակառուցված, այլ նոր կառուցված կրկեսի շենք, որտեղ կարող են անցկացվել նաեւ մեծ շոու-հադիսություններ: Նոր կրկեսը նախատեսված կլինի 2200 հանդիսատեսի համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ