ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին` աղմկահարույց հարցազրույցներից հետո տարատեսակ մեկնաբանություններ եղան, ընդհուպ մինչեւ խոսվեց այն մասին, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցության ղեկավարումը կստանձնի Ռոբերտ Քոչարյանը: Շաբաթ օրն արդեն կայանալու է ԲՀԿ համագումարը: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` հետեւելով ԲՀԿ-ի գործունեությանը՝ ի՞նչ տպավորություն եք ստացել, ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր կհայտարարի՞, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանն ասաց. «Առ այս պահը չի հայտարարել: Հետագայում ԲՀԿ-ն իրեն կհայտարարի ընդդիմություն, թե կմնա այլընտրանքի կարգավիճակում` չեմ ցանկանում գնահատականներ տալ: Իրենց որոշելիքն է: Ժամանակը ցույց կտա, թե որ քաղաքական ուժն իրեն որ դաշտում է տեսնում: Համենայնդեպս, ԲՀԿ-ն այս պահին այլընտրանքային դաշտում է»:
«Առավոտ» օրաթերթ