Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը չարախոսների դեմ պայքարում է տնօրհնեքով

Փետրվար 12,2014 13:48

«ՀԵՀ-ի չարախոսները, չգիտես ինչու, շատացել են, և տնօրհնեքի իրականացումը փաստացի անհրաժեշտություն է դարձել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կես կատակ- կես լուրջ հայտարարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում  Տյառնընդառաջի տոնի 10-օրյա միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ տնօրհնեքի արարողություն, որն իրականացրեց տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ  համերգային ծրագիր:

Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ՀԵՀ-ը Հայ առաքելական եկեղեցու հետ տարվա կտրվածքով առանձին ծրագրեր է իրականացնում: Կոչ արեց երիտասարդներին պահպանել տնօրհնեքի արարողությունը:

Տեր Հակոբն էլ նշեց, որ Տյառնընդառաջի նախօրեին «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագրով միջոցառումների շարք է կազմակերպվել, այցելություններ են եղել զորամաս, մանկատուն, կրթօջախներ։ Այնուհետև ասաց. «Երիտասարդական հիմնադրամ այցելությունը շատ կարևոր է, քանի որ այս հաստատությունն իր մասնակցությունն է բերում եկեղեցու գործունեությանն ու առաքելությանը։ Իսկ եկեղեցին միայն քարե շինությունն ու հոգևորականները չեն։ Եկեղեցին կենդանի է, շնչում է իր հավատացյալներով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցության նպատակն է համատեղ ծրագրերով հանրությանը փոխանցել հոգևոր, ազգային գիտելիքներ»:

Տոնական միջոցառումների շարքը կավարտվի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ տոնական համերգով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728