Լրահոս
Օրվա լրահոսը

«Գանձումներ չկատարելու համար պատասխանատվությունը հանված է». ֆինանսների նոր փոխնախարարը` կուտակային կենսաթոշակի մասին. «Առաջին լրատվական»

Փետրվար 12,2014 13:42

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ֆինանսների նորանշանակ փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

 Պարոն փոխնախարար, հետաքրքիր է իմանալ, Դուք քավորսանիկական հարաբերություններ ունե՞ք նախարարի հետ, որ փոխնախարար դարձաք, քանի որ թեման ակտուալ է այս օրերին ֆինանսների նախարարի հետ կապված, ով, ինչպես պարզվեց, վարչապետի սանիկն է:

– Ո՛չ, միանգամից ասեմ, որ որևէ ազգակցական, քավոր-սանիկական հարաբերություններ չկան, և մեզ մոտ հարաբերությունները եղել են աշխատանքային և հենց Ֆինանսների նախարարությունում ձևավորված հարաբերություններ:

Իսկ չե՞ք էլ ցանկացել, որ նման հարաբերություններ լինեն, բավականին հեռանկարային կարող են լինել այդ կապերը:

– Ճիշտն ասած, էդ քավոր-սանիկական հարաբերությունները, ինձ թվում է, մարդկային զգացմունքներով պայմանավորված հարաբերություններ են: Երբեք չեմ ձգտի, որ աշխատանքային կարիերայի համար նման քայլի գնամ:

Դուք ի՞նչ եք պատրաստվում անել, Ձեր ներկայությունն այս պաշտոնում ի՞նչ է փոխելու ֆինանսական ոլորտում:

– Ճիշտն ասած, դեռ վաղ է, որ ես կարողանամ ասել` ինչ կկարողանամ փոխել: Նախ կփորձեմ հասկանալ ոլորտը, որը ինձ վերապահվել է համակարգել: Նոր փորձ կանենք ինչ-որ զարգացման հեռանկար նախագծել: Իսկ այս պահին, թե ինչ հեռանկար ունեմ ինձ վերապահված ոլորտում անելու, դժվարանում եմ ասել:

Քանի որ կենսաթոշակայինի հարցը շատ ակտուալ է, ուզում եմ հարցնել` ի վերջո, գործատուները կարո՞ղ են մինչ ՍԴ նիստը պահումներ չանել, քանի որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը հայտարարում է, որ օրենքով արգելված է նախորդ  աշխատավարձերից պահումներ անել, իսկ ԿԲն ասում է` հետո ստիպված կլինեք միանվագ վճարել:

– Խնդիրը հետևյալն է. օրենսդրությամբ բոլոր այն դրույթները, որոնք արգելված չեն կիրառելու տեսանկյունից, գործում են, և եթե նայենք գործող դրույթներով, համապատասխան հոդվածն ասում է` գործատուն պարտավոր է հաշվարկել, գանձել, վճարել: Պատասխանատվությունը դա չկատարելու համար հանված է՝ ըստ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման:

Մարինե Խառատյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728