Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բաղդասարյան. «Սկզբունք եմ որդեգրել. իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին»

Փետրվար 12,2014 13:28

Փետրվարի 12-ին «Ազդակ» մամուլի ակումբի հյուրն էր «Լև Գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լևոն Բաղդասարյանը: Հանդիպումը սկսվեց անակնկալով. ԱԺ պատգամավոր, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը նրան հանձնեց պատվոգիր: «Մեր երկրում մամուլի ազատությունը, մեր ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու, 2013թ.-ին «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդին Հայաստանի բոլոր մակարդակի դատական ատյաններում ջախջախիչ պարտության մատնելու, բացի դրանից, Հայաստանում անվճար իրավաբանական պրակտիկա կատարելու համար պարոն Բաղդասարյանին տրվում է պատվոգիր՝ 2013թ.-ին ՀՀ իրավական ոլորտում լավագույն գործիչ ճանաչվելու կապակցությամբ»,- ասաց պրն Բաբուխանյանը:

Պրն Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ հաճելի է լրատվամիջոցից ստանալ նման գնահատական:

Այնուհետև սկսեց խոսել ՀՀ դատական համակարգի մասին: «Նախ ասեմ, որ դժգոհությունները ոչ միայն դատական համակարգից են, այլ ընդհանուր կյանքից: Բոլորը բողոքում են բոլորից: Դրա մեջ կան և′ օբյեկտիվ, և′ սուբյեկտիվ պատճառներ: Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա միանշանակ կա սուբյեկտիվ պատճառ: Նման դեպքում ես միշտ համեմատական եմ ներկայացնում 10 տարի առաջ և հիմա, 20 տարի առաջ և հիմա: Միանշանակ վստահեցնում եմ, որ տարբերություն կա դրական առումով: Բազմիցս անարդար դեպքերի են ականատես լինում, և պատճառը ոչ միայն դատական համակարգն է, այլև եղած սիստեմը»:

Նա նշեց, որ իր համար սկզբունք է որդեգրել՝ «Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին», որով էլ փորձում է շարժվել:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728