Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյան. «Եթե նախագահը չորով անցկացնելու է օրենքը` ուրեմն նպատակը միջազգային արժութային համակարգի փողերն է»

Փետրվար 12,2014 13:25

Այսօր «Հայելի» ակումբում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսեցին կենսաթոշակային 5 տոկոս պահումների, Կենտրոնական բանկի եւ Սահմանադրական դատարանի որոշումների ու հակասությունների մասին:

«Ես չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ պետական պաշտոնյան չեզոք է մնում: Մենք տեսնում ենք, թե ոնց են պետական մարմիններն իրենց ոչ ողջամիտ վարքով ժողովրդին հանել փողոց: Տպավորություն է, որ արտաքին ուժերը ՀՀ-ում ընդդիմություն չտեսնելով՝ օգտագործում են իրենց ազդեցությունը պետական մարմիններում, եւ փառք աստծո, որ «Դեմ եմ» շարժման անդամները մնում են իրենց պահանջների շրջանակներում, գնում են միայն իրենց խնդրի լուծման հետքերով: Լուծումները պետական կառավարման համակարգի դաշտում չեն»:

Վիգեն Հակոբյանի խոսքով էլ` քանի որ այժմ ռազմավարական որոշումն ընդունված է, փորձում են ժամանակ շահել. «Փորձ է արվում սուր պահը մեղմացնել: Մեզ մոտ սովորական երեւույթ է դարձել, որ կարող են իրար հակասող որոշումներ ընդունել: Վերջին տարիներին տեսնում ենք, որ իշխանական ուղղահայաց գոյություն չունի ու շատ դեպքերում կառավարությունն ու ԱԺ-ն իրար հետ հակասությունների մեջ են լինում»:

Կարեն Վարդանյանը գտնում է` պետական պաշտոնյաների մի շարք է ստեղծված, որոնք սուտ են խոսում եւ նրանց բերանից ճիշտ խոսք դուրս չի գալիս. «Ես կառաջարկեի, որ նախագահն այսօր ուղիղ բանակցեր այդ երիտասարդների հետ, որովհետեւ դա ցույց կտար՝ նա իրոք անհանգստացա՞ծ է մեր քաղաքացիների ապագայով, թե՞ ոչ: Իսկ եթե չորով անցկացնելու է այս օրենքը, ուրեմն իր նպատակը միջազգային արժութային համակարգի փողերն է»:

Վիգեն Հակոբյանը համաձայն չէ այն մտքին, թե նախագահը տեղյակ չէ ինչ է կատարվում իրականում. «Լավ ծանոթ լինելով իր աշխատաոճին, կարծում եմ՝ մինչ այս որոշումն ընդունվելը, այն մի լավ վերլուծության է ենթարկվել, կանխատեսել են, որ մի քանի հազար մարդ ցրտին դուրս կգա փողոց՝ մի քիչ կբողոքեն ու կգնան տուն: Ցավոք մեր ժողովրդին սրան են սովորեցրել, մյուս կողմից` խոշոր ընկերություններին ստիպեցին փոխհատուցել այդ ծախսերը, արհեստականորեն բարձրացվեցին աշխատավարձերը, այսինքն` փորձեցին բողոքավոր զանգվածին լռեցնել: Ռազմավարական առումով նախագահն ու կառավարությունը գիտեն ինչ են անում, եւ նախագահն էլ այդքան միամիտ մարդ չէ, որ չիմանա, թե ումով է շրջապատված: Եթե հարցը չլուծվի հիմնովին, ապա կքաղաքականացվի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    «ԵԻսկ եթե չորով անցկացնելու է այս օրենքը, ուրեմն իր նպատակը միջազգային արժութային համակարգի փողերն է»: – Իհարկե, հենց այդպես էլ կա: Ու՞մ դարդ ու ցավն է կտրել, ժողովրդի մասին մտածի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728