Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի մամուլն ամենաազատն է տարածաշրջանում. Սիվիլնեթ

Փետրվար 12,2014 13:05

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցը՝ «2014թ․ մամուլի ազատության ինդեքսը»։ Հայաստանն այս տարվա զեկույցում 180 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ տեղը։ 2013թ․ ինդեքսում Հայաստանը 74-րդն էր՝ 179 երկրի շարքում։

Ըստ զեկույցի՝ Հարավային Կովկասում Հայաստանը, ինչպես և անցած մի քանի տարիներին, առաջատարն է մամուլի ազատության տեսանկյունից։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանն ինդեքսում այս տարի 84-րդ հորիզոնականում է (անցյալ տարվա ինդեքսում Վրաստանը եղել է 100-րդ տեղում), Թուրքիան՝ 154-րդ տեղում է (2013-ին Թուրքիան դարձյալ 154-րդն է եղել), Ադրբեջանը՝ 160-րդում (2013-ին եղել է 156-րդը), Իրանը՝ 173-րդում (անցյալ տարի եղել է 174-րդը)։

«Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ղրղըզստանը բնութագրվում են զգալի պլյուրալիզմով և պետական համեմատաբար թույլ գրաքննությամբ։ Սակայն հասարակության խիստ բևեռացումն ազդում է մեդիադաշտի և հաճախ տարբեր խմբերի ճնշումների ենթարկվող լրագրողների աշխատանքային մթնոլորտի վրա։ Պայմաններում, երբ լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունը զգալի փոխկապակցված է նրանց սեփականատերերի անձի հետ, մեծ մարտահրավեր է շարունակում մնալ խմբագրության անկախության ապահովումը»,- ասված է զեկույցում։

Զեկույցում նշվում է նաև, որ Վրաստանում ու Հայաստանում 2013թ․ ընտրություններն անցել են ավելի հանգիստ մթնոլորտում, քան նախորդները։ «Լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելի հազվադեպ են եղել։ Հայաստանի պետական հեռարձակողը առաջընթաց է արձանագրել անկողմնակալության հարցում, սակայն ընտրական միջավայրը խորացրել է շարունակական տեղեկատվական պատերազմը մասնավոր լրատվամիջոցների շրջանում՝ պատերազմ, որում իշխանություններն ակնհայտ առավելություն ունեն»,- ասված է զեկույցում։

Նյութի մանրամասները կարդացեք Սիվիլնեթ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728