Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը $7500 չունենալու պատճառով արմավիրցիները չեն կարողանում փոխպատվաստել հիվանդ որդուն մոր երիկամը․ ահազանգ (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 12:57

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալիզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում: Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար, որն արժե 3.000.000 ՀՀ դրամ (մոտ $7.500) :

Ճարահատյալ վիճակում հայտնված արմավիրցիներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը: Սարգսյանների հեռախոսահամարն է՝ +37498 65-35-37:
Ռուսլան Սարգսյանի անունով «Արարատբանկում» բացված են հաշվեհամարներ: Արտերկրից փոխանցումների համար միջնորդ-բանկերի տվյալները առկա են տեսանյութի վերջում:
ՀՀ դրամ – 1510023158030100
ԱՄՆ դոլլար – 1510023158030101
Եվրո – 1510023158030149
ՌԴ ռուբլի – 1510023158030158

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն

Կոնտակտային անձ՝ Սարգիս Հովնանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728