Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգը` ՍԴ որոշման մասին. «Քաղաքական տեխնոլոգիա`գագիկհարությունյանական ոճով»

Փետրվար 12,2014 12:47

Այսօր «Հայելի» ակումբում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսեցին կենսաթոշակային 5 տոկոս պահումների, Կենտրոնական բանկի եւ Սահմանադրական դատարանի որոշումների ու հակասությունների մասին:Կարեն Վարդանյանն անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, ասաց, որ իր համար բացարձակ անհասկանալի է պետական կառավարման տեսակետը`«Օրինակ ես չեմ հասկանում, թե նախագահն ինչ է մտածում, երբ պետական մարմինները անարխիա են անում»:

Վիգեն Հակոբյանն էլ գտնում է` ՍԴ-ի եւ կառավարման այլ մարմինների միջեւ արտաքուստ հակամարտությունը պայմանավորված է նրանով, որ իրականում որոշում կա, որ այս համակարգը պետք է մտցվի, բայց քանի որ տեսան, դժգոհություն կա, որոշեցին քաղաքական տեխնոլոգիա կիրառել` «Տիպիկ գագիկհարությունյանական ոճով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728