Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. «Իշխանության զավակները պետք է ծառայեն բանակում, պետք է վերացվի խտրականությունը» (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 12:44

«Զինապարտությունն առանձնացրեք կրթության իրավունքից: Ես զարմանում եմ, որ դեռ այս խնդիրն ենք քննարկում: Այնինչ պետք է վերացնել խտրականությունը: Ավարտում են դպրոցը, զինապարտ են»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկված «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին: Նախատեսվում է պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ եւ գրավի պայմանով: Գրավի չափը` 8.5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար):

ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանն այս առիթով արձագանքեց. «Նպատակն է փակել սողանցքները, որոնց շնորհիվ մարդիկ խուսափում են զինծառայությունից: Եթե մարդ ուզում է սովորել, նա նպատակային պետք է սովորի, ոչ թե խուսափի զինծառայությունից: Հիմա ուսանողների մոտիվացիան այն է, որ մի տեղ ընդունվենք, որ խուսափենք բանակից: Ստեղծվում է արհեստական մրցակցության մթնոլորտ, որի արդյունքում շատ աղջիկներ և այլ խելացի, ասենք, բանակում ծառայած տղաներ դուրս են մնում գործընթացից»:

Ութուկես միլիոն դրամ գրավի չափի՝ ողջամիտ լինելու մասին պարոն Բլեյանն ասաց. «Օրենսդիրներին հենց այդ քսան հազար դոլարն է պետք, ոչ թե երիտասարդի վերադարձը: Այս օրենքով անհավասարությունն օրենքով է սահմանվում, մարդկանց շրջանակն է նեղացվում, օլիգարխացվում է: Ընդհանրապես բացառությունները որևէ ձևով պետք է վերացնել: Իշխանության զավակները պետք է ծառայեն բանակում»:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Իհարկե, ողջամիտ չէ: Մյուս կողմից էլ, եթե մի քանի հոգի էլ հետ չի գալիս, դա ավելի օգուտ է բերում Հայաստանին: Քեմբրիջում մի տղա գիտեմ, որ տունը գրավ է դրել ու գնացել է: Քաշքշուկների հետ է նա բախվել, ու նրա պատմածից ես հասկացա, որ կոռուպցիոն ռիսկերն ու հովանավորչությունը դրանով չի վերանալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728