Հայ հաքերական տարբեր խմբավորումներ, որոնց գործունեությունն առավել բեղուն է դարձել հատկապես 2013-ից սկսած, այս անգամ խափանել են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը: Ինչպես գիտենք, սովորաբար հայ հաքերների զոհն են դառնում ադրբեջանական կառավարական կայքերը, այս անգամ հերթը լրատվական դաշտինն է:
Հետաքրքիր է այն, որ խափանման գործընթացը կայացել է 2014-ի փետրվարի 6-ին, երբ haqqin.az-ը ոչ թե դադարել է գործել, այլ կայքում հայտնվել են երկու հրապարակում, լինկերը՝ ստորև:
Ինչպես տեսնում ենք, մեկն անմիջականորեն խոսում է այն մասին, որ կայքը խափանված է: Իսկ մյուսը, որ պաշտոնապես հաստատվել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստամոքսի քաղցկեղ ունի:
Առավել ուշագրավ է այն, որ այսօր՝ փետրվարի 9-ին, այս երկու հրապարակումներն էլ կայքում ակտիվ էին և առկա: Ստացվում է՝ ադրբեջանցիներն այնքան անուշադիր են, որ նույնիսկ չեն էլ նկատել կամ էլ նկատել են, չեն կարողանում հեռացնել: Առաջին տարբերակը թերևս ավելի մոտ է իրականությանը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Անի Մարգարյանի Բլոգ–ի կայքում
Եվ ահա փետրվարի 11-ի երեկոյան վերջապես մարդիկ մի բան կասկածեցին