Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Փետրվար 12,2014 12:23

Խորհրդարանում քիչ առաջ մեկնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու ընդդիմադիր խմբակցությունների քննարկումը: Հիշեցնենք, որ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի տապալումից հետո, ընդդիմադիրները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու մասին նախագիծ ներկայացնելու հարցը:

Քննարկմանը մասնակցում են խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք խմբակցությունների ներկայացուցիչները: ՀԱԿ-ից քննարկմանը մասնակցում են խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից ներկա են Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից`Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»`Ռուբեն Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728