Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «ՀԱԿ երիտասարդները որեւէ խախտում թույլ չեն տվել». «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 12,2014 12:20

Ոստիկանությունը խոչընդոտել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից մարտի 1-ին հրավիրվելիք հանրահավաքի իրազեկումը՝ բերման ենթարկելով Կոնգրեսի ինը ակտիվիստների, ապա ձերբակալելով նրանց։

Երիտասարդները ցանկանում էին Սերժ Սարգսյանի դիմանկարը փակցնել փողոցներում՝ դրա վրա գրելով «պետական դավաճան»։ Երեք ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո երիտասարդները ազատ արձակվեցին, նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց։ Երիտասարդների խոսքով, ոստիկանների գործողությունները եղել են ապօրինի, ապօրինի են նաեւ արձանագրությունները, քանի որ ոստիկանների իրական նպատակը մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը խոչընդոտելն էր։

Նախօրեի գիշերը տեղի ունեցածի վերաբերյալ երեկ խնդրեցինք իրավական գնահատական տալ Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանին։ «Ըստ էության տեղի է ունեցել հետեւյալը՝ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները օգտվելով օրենքով եւ Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից իրազեկել են մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի մասին։ Արդեն ավանդույթ է դարձել, որ ոստիկանությունը որեւէ կերպ դրան պետք է խոչընդոտեր։

Էական չէ, թե երիտասարդները ինչ տեսակի իրազեկում էին անցկացնում։ Եթե նույն իրազեկումը անցկացվեր ցերեկը, անցկացվեր մեծ խմբով, միեւնույն է, ոստիկանությունը նորից գնալու էր խոչընդոտելու տակտիկայով։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները որեւէ խախտում թույլ չեն տվել, այն պահին, երբ ոստիկանները մոտեցել են, արդեն որպես ոստիկանության հետ շփման մեջ թրծված, նրանց ապօրինություններին սովոր, երիտասարդները որեւէ դիմադրություն չեն ցուցաբերել, եւ ոստիկանությունը որոշել է այս անգամ նրանց խոչընդոտել ոչ թե բռնություն գործադրելով, այլ վարչական ձերբակալություն կատարելով»,-ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով, ոստիկանության այդ արձանագրությունները իրենք դեռեւս չեն ստացել, բայց երիտասարդների բառացի փոխանցմամբ պարզ է դառնում, որ ոստիկանությունը հղում է կատարել վարչական իրավախախտումների մասին 172.2 հոդվածին, որի մեջ ասվում է, որ այդ իրավախախտումը հասարակական վայրի օգտագործման կանոնները խախտելու մասին է, որտեղ տառացիորեն գրված է «մայթերը, հրապարակները, պուրակները, մարզադաշտերը եւ հասարակական այլ վայրերը օգտագործելու, կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանափակումներ խախտելը»։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728