Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաճառվում է», «տրվում է վարձով». կրպակ կա՝ առեւտուր չկա. «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 12,2014 11:55

Բյուրեղավանում շատ են փակված, լքված և «վաճառվում է», «տրվում է վարձով» գրությամբ կրպակներն ու խանութները: Խանութը, որտեղ արդեն 17 տարի աշխատում է Վարսենիկ Բաբասյանը, ևս վաճառվում է:

Սակայն տիկին Վարսենիկը մեծ հույսեր չունի, որ գնորդ կգտնվի. ի՞նչ իմաստ ունի իրենց և հարևան տարածքները գնելը, ներդրում անելն ու խանութ բացելը, եթե առևտուր չկա` հարցնում է նա:

«Առնող էլ չկա: Երևի մի տարի կլինի, բայց ոչ էլ հարցնող կա»,- «Ա1+»-ին ասում է Վարսենիկ Բաբասյանը:

Խանութը պատկանում է տիկին Վարսենիկի ամուսնուն: Երբ խանութը նոր էին բացել, առևտուրն աշխույժ էր, բայց վերջին տարիներին գնորդները զգալիորեն պակասել են: Շատ բյուրեղավանցիներ էլ նախընտրում են գնումներ անել քաղաքի մեծ խանութներից:

Վարսենիկը սկզբում մթերք էր վաճառում, բայց գնորդների պակասի պատճառով որոշեց շուտ փչացող մթերքի փոխարեն սպասք վաճառել: Ասում է, որ օր կա՝ վաճառվում է 1000 դրամի ապրանք, օր կա՝ 3000, բայց մեր այցելության օրը նա ոչինչ չէր վաճառել:
«Հիմա, որ աշխատատեղ լինի, ես ավելի լավ է գնամ աշխատեմ, քան էստեղ նստեմ ամբողջ օրը»,- ասում է Վարսենիկ Բաբասյանը:

Տիկին Վարսենիկի ամուսինը զոդող է, և երբ աշխատանք է լինում, անում է: Վեց հոգուց բաղկացած նրանց ընտանիքում ուրիշ աշխատողներ չկան:

Բյուրեղավանի մեկ այլ բնակիչ՝ 80-ամյա Մնացական Պողոսյանը, ևս չի բացառում, որ գարնանը կարող է փակել իր կրպակը: Մնացական Պողոսյանն ամբողջ կյանքում շինարարություն է արել քաղաքում, իսկ վերջին 10 տարում այս փոքրիկ կրպակն է աշխատեցնում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728