Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամաց-կամաց ամբողջ Հայաստանը կմտներ գործադուլի մեջ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 12,2014 11:50

Եվ այսպես՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների գործադուլի հենց հաջորդ օրը իշխանությունները որոշեցին 20 տոկոսով բարձրացնել նրանց աշխատավարձերը։ Նման կայծակնային արձագանքի պատճառները հասկանալի են. «վարակը» կարող էր շատ արագ տարածվել, եւ կամաց-կամաց ամբողջ Հայաստանը կմտներ գործադուլի մեջ։

Հիմա արդեն հասկանալի է, որ օպերայի արտիստներն «ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին» եւ չեն շարունակի պայքարը պարտադիր կուտակային համակարգի դեմ։ Մի քիչ կդժգոհեն (գուցե 20-ի փոխարեն 40 տոկոսով բարձրացնեն աշխատավարձերը), մի քիչ կնեղանան (որ բռի իշխանությունները չեն գնահատում իրենց բարձր արվեստը), մի քիչ կփիլիսոփայեն (ինչպես արտիստներից մեկն էր ասել՝ «ազգին դարձրին չարչի, դե արի ու Հայաստանից մի փախչի»), ու դրանով էլ ամեն ինչ կավարտվի։

Ինչո՞ւ։ Որովհետեւ տպավորությունն այնպիսին է, թե որեւէ մեկն «ազգին» զոռով չի դարձրել չարչի, «ազգն» ինքնակամ է չարչի դարձել, ընդ որում՝ մեծ հաճույքով։ Իսկ չարչին պայքարում է միայն իր գրպանի համար, որեւէ այլ արժեք նրա համար գոյություն չունի, եթե ունի էլ՝ նա հանուն դրա չի պայքարի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728