Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Երնջակյան. «Հիմա հումորը շատ ավելի գռեհիկ է դարձել». «Ժողովուրդ»

Փետրվար 12,2014 11:46
Ara Ernjakyan

Հատված Երեւանի պետական Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Արա Երնջակյանի հետ հարցազրույցից:

Դուք հայկական ՈՒՀԱի (KBH) հիմնադիրներից եք, երգիծական բեմադրություններ եք ներկայացնում թատրոնում։ Ձեր գնահատմամբ՝ այս տարիների ընթացքում ինչպիսի՞ փոփոխության է ենթարկվել հումորը։

– Ցավոք սրտի, փոփոխություններ եղել են, եւ չէի ասի՝ դրական։ Մեր ժամանակ մի քիչ ինտելեկտ կար այդ ամենի մեջ, միջին հանդիսատեսը տեղեկացված էր շատ-շատ բաներից, եւ կատակելն էլ ավելի հետաքրքիր էր լինում, ավելի լուրջ թեմաներով կարող էիր շատ հետաքրքիր բաներ հրամցնել։ Մանավանդ կար գրաքննություն (որը շատ անգամ անհեթեթ էր), եւ մտքի մեծ ճկունություն էր պահանջվում այդ ամենը շրջանցելու, քո ուզած ռեպլիկը հանդիսատեսին հասցնելու ու միաժամանակ պրոբլեմ չունենալու համար։ Հիմա նման բաներ չկան, հիմա հումորը շատ ավելի գռեհիկ է դարձել, հասել ենք մի քիչ ուրիշ որակի։

Բայց, փառք Աստծո, ամեն տեղ այդպես չէ։ Մենք, համենայնդեպս, Կամերային թատրոնում աշխատում ենք շարունակել մեր գիծը, բայց դա քանի գնում, ավելի դժվարանում է։ Մեր ներկայացումները բավական ինտելեկտ են պահանջում հանդիսատեսից, ու շատ հաճելի է, որ միշտ, աչքով չտամ, դահլիճը լեփ-լեցուն է։ Լուրջ կատակների, մի քիչ լուրջ բաների շուրջ զրուցելու կարոտը կա։

Իհարկե, կա նաեւ հանդիսատես, որը գալիս է ընդամենը կատակներ կամ երգեր լսելու, բայց շատերը հետաքրքրությամբ դիտում ու նաեւ ընկալում են ներկայացումը։

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728