Լրահոս
Օրվա լրահոսը

«Կծել եմ, գզել եմ, Աստված գիտի՝ ինչեր եմ արել ոստիկանին»

Փետրվար 12,2014 11:37

Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանում այս պահին սկսվել է Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական նիստը: Դատարանի բակում մի խումբ ակտիվիստներ ՝ նախքան դատական նիստի սկսվելը «միասին պայքարենք արդարության համար» եւ նմանատիպ պաստառներով կարճ բողոքի ակցիա անցկացրին:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բնակիչների պայքարին աջակցելու համար: Ըստ Կիվիրյանի, իր նկատմամբ ոստիկանները բռնություններ են կիրառել, ապօրինի տարել ոստիկանություն, բայց փոխարենը նախաքննական մարմինը այդ ապօրինությունները քններ, գործ է հարուցել իր դեմ՝ մեղադրելով թե ինքը բռնություններ է կիրառել ոստիկանների նկատմամբ:

Kiviryan_dat

«Սա հայտնի գործն է, թե իբր ոստիկանին կծել եմ, գզել եմ, Աստված գիտի՝ էլ ինչեր եմ արել ոստիկանին»,- ասաց պարոն Կիվիրյանը:

Կիվիրյանի շահերը պաշտպանելու են եկել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ պալատի տասնյակ փաստաբաններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728