Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձեւավորվել է, բայց առանց ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական եւ մեկ ՕԵԿ-ական անդամներից։
– Պարոն Ավետիսյան, ԱԺ հաշվիչ հանձնաժողովն արդեն ձեւավորվե՞լ է։
– Այո՛, երկու խմբակցություններն անդամներին ներկայացրել են, իսկ հանձնաժողովն էլ արդեն ընտրություն կատարել է։ Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են՝ Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Արմեն Կարապետյանը, իսկ Իշխան Խաչատրյանն ՕԵԿ-ից է։
– Տեսակետ կա, որ հանձնաժողովը լեգիտիմ չէ, քանի որ այլընտրանք չկա…
Կարդացեք նաև
– Եթե այլընտրանքը չի ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է։ Մենք երբեւիցե թույլ չենք տա, որ այլընտրանքը փորձի այնպես անել, որ ԱԺ նիստերը կամ հանձնաժողովի աշխատանքները չկայանան կամ խափանվեն։ Իսկ եթե ուզում են, ապա պատրաստ ենք, թող գան, մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին։ Իրենց ոչ ոք չի արգելում։ Այս ամենը սկսվել է նրանից, որ իրենք փորձում էին խոչընդոտել ԱԺ-ի եւ հանձնաժողովի աշխատանքները։ Իսկ ցանկացած իրեն հարգող մեծամասնություն թույլ չի տա նման բան անել։
– Եթե ընդդիմությունը փոքրամասնություն է, ուրեմն մեծամասնությունը պետք է ճնշի՞ նրանց։
– Դե մենք իրենց՝ որպես փոքրամասնություն, առաջարկել ենք, որ իրենց թեկնածուներին առաջարկեն, բայց եթե չեն առաջարկում, չեն ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է։ Իրենց ոչ ոք չի ստիպելու։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում