Քիչ առաջ Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները նամակ հանձնեցին տնօրինությանը՝ պահանջելով պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ չանել: Նրանց աջակցելու էին եկել «Դեմ եմ կուտակային բարեփոխումներին» նախաձեռնության անդամները:
Մետրոպոլիտենի աշխատակիցները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ այս ամիս իրենց աշխատավարձից արդեն պահում է կատարվել կենսաթոշակային ֆոնդին՝ մոտ 7000-15000 դրամ: «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Եթե դա լավ բան է, թող իրենք կամավոր մասնակցեն եւ իրենց փոխանցումները կատարեն այդ ֆոնդերին: Մենք ընդհանրապես չենք վստահում այս կառավարությանը, էլ ուր մնաց թե 30 տարի հետո ստանանք մեր գումարները: Սահմանադրական դատարանը պետք է քննի, ուսումնասիրի այդ օրենքը: Ինչո՞ւ մեր գումարներից պահումներ արեցին, թող սպասեին ՍԴ-ի որոշմանը, հետո նոր պահում անեին»,- ասացին մետրոյի աշխատակիցները:
Մանրամասները՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ