Երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտաշես Գեղամյանի հերթական գրքի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում», շնորհանդեսին։ Սա հատուկ չէինք նշի, եթե չլիներ ուշագրավ վիճակագրություն։
Ս. Սարգսյանն իր այսօրվա պաշտոնում ընդամենը 6 անգամ է մասնակցել գրքի շնորհանդեսի։ Մեկը «ՀՀ սահմանադրության մեկնաբանություններն» էր, մյուսը՝ շախմատիստ Լեւոն Արոնյանի մասին գիրքն էր, մյուս 4-ը Գեղամյանի ստեղծագործություններն են։ Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը «դիպլոմով» բանասեր է, բայց ներկայիս պաշտոնում երբեք չի մասնակցել գեղարվեստական որեւէ գրքի շնորհանդեսի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում