Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը ներմուծել է «աշխատող աղքատ» տերմինը. «Հրապարակ»

Փետրվար 12,2014 10:32

ՀՀ կառավարությունը երբեմն հանում է վարդագույն ակնոցները եւ փորձում տերմիններ հորինել, որոնք աշխարհում չկան, չեն գործածվում, սակայն լիովին համապատասխանում են մեր դեգեներատիվ իրականությանը։ Այսպիսի մի տերմին է «աշխատող աղքատը»։ Այն օգտագործված է ՀՀ կառավարության գործունեության 2014 թվականի միջոցառումների ծրագրում, որը վերջերս պաշտոնապես հրապարակվեց եւ կիրառման դրվեց։

Պետք է ենթադրել, որ աշխատող աղքատը մեզանում խիստ տարածված հայրենակցի տեսակն է, որն ունի աշխատանք, սակայն չի կարողանում այդ աշխատանքով ապրել՝ ապահովել կյանքի համար անհրաժեշտ իր նվազագույն պահանջները։

Խիստ ազգային այս խմբի համար, որը չաշխատող աղքատներից քիչ է տարբերվում, ՀՀ կառավարությունը հատուկ կետ է նախատեսել՝ 67-րդը, որով հավանություն է տրվելու «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին։ Խոսքը մեր գործադիրի հերոսական ծրագրի մասին է, որով պետծառայության ոլորտը ծաղկելու է, չինովնիկները տարեցտարի ավելի բարեկեցիկ կյանքով են ապրելու, եւ որով նրանք 2014-ին 50 հազար բազային աշխատավարձ կստանան, 2015-ին՝ 55 հազար, իսկ 2016-ին՝ 62 հազար եւ հինգ հարյուր դրամ։ Հենց նրանք են կազմում Հայաստանում այն աշխատողների դասակարգը, որոնք կոչվում են աղքատ եւ ներկայում խիստ ռոմանտիկ են թվում զարգացած երկրներում ապրող մեր հայրենակիցներին եւ ոչ հայրենակիցներին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728