Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի նախագահի ծառայողական բնակարանը` բուռն քննարկման թեմա

Փետրվար 11,2014 21:03

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քննարկվեց նաև քաղաքի ամենակենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցի 9/9 ա շենքում Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանին թիվ 63 հասցեի ծառայողական բնակարանը ընդհանուր կարգով, որպես համայնքապատկան բնակտարածություն, օգտագործման տրամադրելու մասին:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը զեկուցողից` Հենրիկ Գասպարյանից, հետաքրքրվեց, թե ո՞վ է Էդուարդ Մանուկյանը ու ինչո՞ւ է նրան 14 տարի առաջ տրվել ծառայողական բնակարան: Վերջինս բնականաբար իր զեկույցում  չասաց, որ խոսքը դատարանի նախագահի մասին է:

Հենրիկ  Գասպարյանը  Լևոն Բարսեղյանի հարցին պատասխան չուներ, սակայն փոխարենը պատասխանեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Էդուարդ Մանուկյանը մեր դատարանի  նախագահն է, էնպես որ գիտեցեք: Ես կարող էի այդ տունը որպես ֆոնդի տուն տալ նրան, բայց կարգը պահպանեցի ու դրեցի ավագանու քննարկմանը»,- պարզաբանեց քաղաքապետը:

Լևոն Բարսեղյանը հակադարձեց` շարունակելով. «Իմ հարցը անձի դեմ չէ, եթե քաղաքը իր սեփականություն հանդիսացող բնակարանը տալիս է ապրելու, հիմքը պիտի իմանանք»:

Քաղաքապետը փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին տեղում հանձնարարեց  բացատրել հիմքը: Վերջինս ասաց, որ երբ կառուցվել է այդ շենքը, նման հասցեով բնակարան չի եղել, այն կառուցվել է դատարանի նախագահի միջոցներով, որը 10 տարուց ավելի բարեխղճորեն օգտագործում է:

Նշենք, որ խոսքը այն շենքի մասին է , որը տարիներ շարունակ  կռվախնձոր էր դարձել շատերի համար, բնակիչները երկարատև պայքար մղեցին տարբեր ատյանների դատարաներում մինչև որ կարողացան հաստատվել իրենց միջոցներով  ու կոոպերատիվ հիմունքներով կառուցված շենքի  բնակարաններում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728