Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ավելորդ հուզականությունից և գործողություններից

Փետրվար 11,2014 20:03

Կ Ո Չ

Վերջին զարգացումների հետ կապված՝

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ավելորդ հուզականությունից և գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել վիրահայությանը ու, մասնավորապես նրա բարի համբավին: Մենք համոզված ենք նրանում, որ ցանկացած խնդիր կամ հարց, որ կարող է առաջանալ տարբեր խմբերի միջև, Համայնքը, հանուն ընդհանուր շահի, պիտի իր մեջ ուժ գտնի լուծելու երկխոսության միջոցով իր իսկ շրջանակներում: Անհանդուրժելի է, որ նման թեմաները դառնան հանրային քննարկումների առարկա, վիրահայության մասը չհանդիսացող տարբեր խմբերի կողմից:

Միայն մեր համախմբվածությունը ու ներքին ներդաշնակությունը թույլ կտա մեզ դիմակայելու այն բազմաթիվ մարտահրավերներին ու դժվարություններին, որոնք այսօր վիրահայության առջև են ծառացած:

Վրաստանի Հայ Համայնք

Թբիլիսի, Վրաստան,  11.02.2014թ.

Հիշեցնում ենք, որ վերջին օրերս մամուլում հնչել են մեղադրանքներ ուղղված Վիրահայոց թեմի առաջնորդին և պատասխան հերքումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Միայն այս կոչը կարդալով կարելի է հասկանալ, որ Վրաստանի հայ համայնքը չի ներկայացնում ո՛չ Վրաստանի ու Ջավախքի հայերին, ո՛չ էլ խելքը գլխին կառույց է: ՀՀ-ում գործող (ավելի ճիշտ գրանցված) հայրենակցական միություններից ոչնչով չի տարբերվում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728