Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խլված հեռուստաաշտարակը վերադարձրեցին ԳԱԼԱ հեռուստաընկերությանը

Փետրվար 11,2014 19:29

Այսօր Գյումրու ավագանու նիստի լրացուցիչ հարցերից մեկը վերաբերում էր Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունից դեռևս 2008 թվականին` նախագահական ընտրությունների թոհուբոհի ժամանակ խլված հեռուստաաշտարակին: Երկրի բարձրագույն իշխանությունները Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին լավ ու վատ արեցին ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ` քաղաքապետին  պարտադրելով տեր կանգնել  Վազգեն Սարգսյան 6ա հասցեում գտնվող տիրազուրկ հեռուստաաշտարակին ու այն նույնիսկ վարձակալությամբ չտրամադրել հեռուստաընկերությանը: Այսպիսով` ամեն ինչ արեցին եթերազրկելու այսպես ասած «անհնազանդ» կեցվածք ցուցաբերած, Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները  եթեր հեռարձակած հեռուստաընկերությանը:

Մեկ տարի առաջ «Չապ» ՍՊԸ-ն դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` այլևս Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակը  վարձակալությամբ ժամանակավոր օգտագործման տրամադրելու և ամենամյա վարձավճարի չափը հաստատելու մասին: Ավագանին այսօր կատարեց քննարկեց դիմումը, թեև բավական ուշացումով, այն հասեցագրվել էր մեկ տարի առաջ: Թե ինչու է ուշացվել այս դիմումի քննարկումը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի  հարցին ի պատասխան պարզաբանեց, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն ասել է, որ չի շտապում: Վարձավճար սահմանվեց ամսական 150 հազար դրամը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728