Օրեր առաջ Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Քաբռնոխը հայտարարություն է արել, որում տեղ են գտել նիստի հետ կապված ԵՄ պարզաբանումները:
Եվրամիության ներկայացուցիչը նշում է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հանդիպման հիմնական թեման եղել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս դրությունը և ապագա ուղղությունները որոշելը: ԵՄ պատվիրակության համար ամենակարևոր առաջնահերթությունը հենց սա էր, հատկապես Մաքսային միությանը միանալու մասին Երևանի` սեպտեմբերի 3-ի անսպասելի հայտարարությունից հետո:
Հայտարարությունում նշվում է, թե Եվրամիությանը ոգևորում է այն փաստը, որ թե՛ եվրոպացի, թե՛ հայաստանցի խորհրդարանականները համաձայնել են վերանայել 1999 թվականին հաստատված, հնացած, բայց գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և Համագործակցության պայմանագիրը: Փաստորեն` ԵՄ, այսպիսով, մատնանշում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները ետընթաց են ապրել դեպի 15 տարի առաջ ընդունված համագործակցության ձևաչափից:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում