Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի աշխատակիցները փոխնախարարին վերջնաժամկետ են տվել (Տեսանյութ)

Փետրվար 11,2014 18:11

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ ինքն անձամբ է խնդրել, որ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը գա եւ խոսի թատրոնի աշխատակիցների հետ:

«Սա այնպիսի միջադեպ էր, որ իմ աշխատանքային պրակտիկայում նման բան չէր եղել: Մեր թատրոնում միայն ստեղծագործական կազմում 200-ից ավելի երիտասարդ ունենք, եւ պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցը սրվել էր: Ավելի մանրամասն բացատրելու, կոլեկտիվին ներկայացնելու համար խնդրեցի` փոխնախարարը գա»,- պատմեց պարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, փոխադարձ հարց ու պատասխան է եղել, փոխնախարարը լսել է աշխատակիցների բարձրացրած որոշ հարցադրումներ` մասնավորապես, աշխատավարձերի բարձրացման եւ կենսաթոշակների մասին հարցեր, խոստացել ներկայացնել նախարարին, իսկ բանակցությունները կշարունակվեն նաեւ վաղը:

Պարոն Հովհաննիսյանի խոսքով, իրենք մինչեւ հուլիս արդեն 20 տոկոսով բարձրացրել են աշխատակիցների աշխատավարձը, իսկ հուլիսից հետո նախատեսվում է բարձրացում եւս 40 տոկոսով. «Մեր կոլեկտիվի աշխատակիցները համարում են, որ դա քիչ է: Նրանք պահանջում են ավելի շատ բարձրացնել, քանի որ, եթե Սահմանադրական դատարանը հաստատի կուտակայինի պարտադիր լինելը, ապա այդ ժամանակ այդ աշխատավարձերը շատ քիչ կլինեն»:

Նա նաեւ ասաց, որ վաղը կերեւա` աշխատակիցները կշարունակե՞ն բողոքել ու բոյկոտել աշխատանքը, թե՞ ամեն ինչ կհարթվի. «Բացատրական աշխատանք ենք տանում, քննարկումներ անում… առավոտյան կգանք, կտեսնենք էլի»:

Մեր հարցին` արդարացի համարո՞ւմ եք աշխատակիցների բողոքը, տնօրենն ասաց.«Սա համընդհանուր սոցիալական հարց է, այդ հարցից չենք կարող փախչել: Գիտենք, որ հանրապետությունում կա ցածր աշխատավարձի հարց, հիմա կուտակայինի ֆոնի վրա ավելի սրվեց աշխատավարձերի հարցը, մի հարցը դառնում է երկու…լուծումն այս պահին չեմ կարող ասել, բայց կարծում եմ` ամեն ինչ լավ կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728