Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործը դեռ վկաների հարցաքննության փուլում է

Փետրվար 11,2014 18:01

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Թեեւ դատարանը 10 հոգու բերման ենթարկելու որոշում էր կայացրել, այսօրվա դատական նիստին երկուսն էին ներկա:

Այսօր դատարանում հարցաքննվեցին Սամվել Շարբաթյանի քրոջորդին` տուժողի իրավահաջորդի` Հասմիկ Մանուչարյանի որդին` Տիգրան Մանուչարյանն ու դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկ Յուրի Մկրտչյանը:

Երկու վկաներն էլ դատարանում պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները:

Վկա Տիգրան Մանուչարյանը հայտնեց, որ դեպքի վայր է հասել այն ժամանակ, երբ քեռին արդեն մահացած է եղել:

Բժիշկ Յուրի Մկրտչյանը դատարանին եւս հայտնեց, որ երբ ժամանել է դեպքի վայր, տեսել է` Սամվել Շարբաթյանն արդեն մահացած է:

Հակառակ սրան` տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը նշեց, որ ինքը բժշկի` դեպքի վայր հասնելուց 20 րոպե անց է եղել ռեստորանում, եւ շոշափել է եղբոր աշխատող զարկերակը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728