Լրահոս
Օրվա լրահոսը

Կկառուցվի լրացուցիչ ևս երկու բազմաբնակարան շենք

Փետրվար 11,2014 17:54

Երևանի ավագանին երրորդ նստաշրջանի առաջին նիստում քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Ներկայացնելով հարցը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն առանձնացրել է մայրաքաղաքի սոցիալ տնտեսական բոլոր այն ոլորտները, որոնց զարգացմանն են ուղղվելու բյուջետային լրացուցիչ հատկացումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս համատեքստում անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով լրացուցիչ գումար հատկացնելու վերաբերյալ հարցին ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է այդ ծրագիրն ամբողջությամբ ավարտելու հարցում և տարեկան բյուջեով արդեն իսկ նախատեսված մեկ բազմաբնակարան շենքից զատ, այս տարի նախատեսվում է լրացուցիչ միջոցներ ներգրավելով սկսել ևս 2 բազմաբնակարան շենքերի շինարարություն ու արդեն 2015թ. տարեվերջին լուծել ներկայում մայրաքաղաքում հաշվառված բոլոր չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:
<<Ծրագրի հաջող ավարտը մեզ հնարավորություն կտա արդեն հաջորդ տարվա բյուջեն կազմելիս արդեն անդրադառնալ մայրաքաղաքում առկա երրորդ աստիճանի վթարայնության շենքերի ամրացման հարցի կարգավորմանը>>,-նշել է քաղաքապետը: Պատասխանելով կառուցվելիք բազմաբնակարան շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղեր ունենալու ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության կողմից հնչած հարցին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ կառուցված նախորդ բազմաբնակարանների կայանատեղիներից բնակիչները չեն օգտվում, ինչը հաշվի առնելով էլ նոր շենքերում կայանատեղի նախատեսելու հարցը, լրացուցիչ ծախսերից խուսափելու նպատակով, նախապես կհամաձայնեցվի բնակիչների հետ:
Այնուհետև Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ սպորտի և արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանի և հայ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, աստղաֆիզիկոս Լյուդվիգ Միրզոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Ավագանին հավանություն է տվել նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու, ինչպես նաև «Թիվ19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկներին:

Ավագանու որոշմամբ Երևանն այսուհետ կանդամակցի բնապահպանական «Տեղական իշխանությունները հանուն կայունության» միջազգային ցանցին, որին անդամակցում են աշխարհի 1000-ից ավելի քաղաքապետարաններ ու մունիցիպալ կազմակերպություններ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից երկուսը, նախաձեռնության հեղինակների առաջարկությամբ, հանվել են օրակարգից, իսկ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրակարգի 17-րդ կետով արված առաջարկությունը ավագանին քվեարկությամբ մերժել է ձայների 4 կողմ և 49 դեմ հարաբերակցությամբ: Կանոնակարգի փոփոխությանն առնչվող ավագանու ԲՀԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների կողմից համատեղ արված մեկ այլ առաջարկություն ձայների 45 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ արժանացել է ավագանու հավանությանը:
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Նիստի ավարտին որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մարտի 19-ին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728