Լրահոս
Օրվա լրահոսը

ИТАР-ТАСС. Մոսկվայում հայ կեղծ գնդապետի են ձերբակալել

Փետրվար 11,2014 17:51

Մոսկվայում խարդախության կասկածով հայի են ձերբակալել, որը, ներկայանալով որպես պաշտպանության նախարարությունում աշխատող գնդապետ, մարդկանց առաջարկում էր զեղչով գործարք կատարել: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Օգտագործելով սոսնձված նկարներով կեղծ փաստաթղթեր, չարագործը, ներկայանալով պաշտպանության նախարարության գնդապետի կոչումով աշխատակից, հետաքրքրված անձանց առաջարկում էր խոշոր զեղչերով ձեռք բերել բնակարաններ, ինչպես նաև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ: Բացի այդ, նա նաև առաջարկում էր իր միջոցով աշխատանքի ընդունվել պետծառայողների և անվտանգության ծառայությունների տարբեր ընկերությունների բարձր պաշտոններում», – ասել են ներքին գործերի նախարարությունից:

Իր առաջարկությունների դիմաց ստացած կանխավճարից հետո 48-ամյա տղամարդն անհայտանում էր:

ՆԳՆ-ի տվյալներով, 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. փետրվար ընկած ժամանակահատվածում կասկածյալը մի քանի ընկերության ղեկավարներից մարդատար և բեռնատար ավտոմեքենա ձեռք բերելու համար հափշտակել է մոտ 4 միլիոն ռուբլի (մոտ 47 միլիոն դրամ):

Փաստի առթիվ «խարդախության» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

«Կասկածյալի բնակարանի խուզարկման ժամանակ առգրավվել է Ռուսաստանի ճանապարհային ոստիկանության և դաշնային միգրացիոն ծառայության կնիքներ և դրոշմակնիքներ: Ըստ առկա տեղեկությունների, տղամարդը ներգրավված է 15 նմանատիպ հանցագործությունների մեջ, որը կատարվել է Մոսկվայի շրջանում», – հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728