Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում Վանաձորը ճգնաժամային կառավարման կենտրոն կունենա

Փետրվար 11,2014 17:49

Առաջիկայում Վանաձորը ճգնաժամային կառավարման կենտրոն կունենա:

Այդ մասին, այսօր Լոռու մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նախարարը նշեց, որ կենտրոնը ստեղծելու համար արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր սարքավորումները:

«Մենք պետք է դա ունենանք, այսօր առանց ճգնաժամային կառավարման կենտրոնի հնարավոր չէ, առանց 9-11 ծառայության դժվար է»,-նշեց նախարար Արմեն Երիցյանը` տեղեկացնելով, որ կենտրոնում կաշխատեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք:

Նա նկատեց, որ աշխատելու են այնպիսի ծառայություն մատուցել, որ յուրաքանչյուր քաղաքացի, զանգելով 9-11, գոհ մնա:

«Մենք պետք է ունենանք հզոր ծառայություն»:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս կարեւորեց մարզում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը:

«Ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելն, իրոք, առաջնային հարց է, քանի որ Լոռու մարզը արտակարգ իրավիճակներով հարուստ մարզ է, նաեւ սեյսմիկ ուժեղ գոտի է»,-եզրափակեց Լոռու մարզպետը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728