Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայերեն ցուցանակները զիջում են օտարալեզու ցուցանակներին (ֆոտոշարք)

Փետրվար 11,2014 17:46

Երևան քաղաքում գոյություն ունեն կազմակերպություններ, հիմնարկություններ և այլ կառույցներ, որոնք չունեն հայերեն ցուցանակներ, փոխարենը` ռուսերեն կամ անգլերեն է

Քաղաքացիներից փորձեցինք պարզել`հաճելի՞ է տեսնել ցուցանակներ, որոնք միայն ռուսերեն կամ միայն անգլերեն են, այլ ոչ թե հայերեն:

-Միայն չէ… հարկավոր է հայերեն էլ լինի, բայց մյուս լեզուները նույնպես անհրաժեշտ են: Ուղղակի հայերենը պետք է գերակշռի:

-Հա, ի՞նչ կա դրա մեջ: Ոչ մի վատ բան չենք տեսնում:

-Լավ չի, որովհետև Հայաստանում կան մարդիկ, ովքեր չգիտեն թե′ անգլերեն, թե′ ռուսերեն, դրա համար լավ կլինի, որ բոլոր երեք լեզուներն էլ լինեն:

-Ես կարծում եմ` քանի որ Երևանում սփյուռքահայեր շատ կան և հայերեն լավ չգիտեն, դրա պատճառով անգլերեն, ռուսերեն ցուցանակներ են փակցնում:

Լեզվի տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը մեկնաբանում է, որ իր համար գաղտնիք չէ, որ տնտեսվարող սուբյեկտները չեն պահպանում օրենքը. «Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Բնականաբար պետք է բոլոր ցուցանակները, գովազդները ձևավորված լինեն առաջին հերթին հայերենով, հետո նոր այլ լեզվով: Մեր օրենքը բոլորովին չի արգելում այլ լեզվով ևս ցուցանակը ձևավորել: Բայց առաջնահերթ պետք է լինի հայերենով, և տառաչափերը չպետք է զիջեն, գոնե պետք է հավասար լինեն, պետք է տեղադրված լինեն ձախից աջ գրությամբ: Եթե վերև-ներքևի խնդիր ունենք, ապա վերևում բնականաբար պետք է լինի հայերենը»:

Տիկին Հովյանը համոզված է, որ այս խնդիրը գալիս է նրանից, որ տնտեսվարողները օտարամոլ են և կարծում են`իրենց բիզնեսն առաջխաղացում կունենա, եթե իրենք օտարալեզու ցուցանակներ փակցնեն: Նա կարծում է, որ դրանով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պետական լեզվի և քաղաքացիների նկատմամբ:

PrevPhoto
NextPhoto

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728