Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը (լուսանկարում) Aravot.am-ին նոր մանրամասներ հաղորդեց փետրվարի 9-ին Ստեփանավանում տեղի ունեցած ահասարսուռ ինքնասպանության դեպքի մասին:
Քաղաքապետի պատմելով, կնոջ, մոր եւ զոքանչի աչքի առջեւ 2-րդ հարկից իրեն ներքեւ գցած 33 ամյա երիտասարդը գործազուրկ էր ու հարբեցող: Ինքնասպանության պահին երիտասարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Նա նորմալ հարաբերություններ է ունեցել կնոջ հետ, դեպքի ժամանակ էլ, ըստ քաղաքապետի տվյալների, կնոջ հետ վիճաբանություն չի ունեցել. «Սոցիալապես լավ վիճակում են ապրել, որովհետեւ ընտանիքի անդամներն աշխատում էին: Ինքն էլ անընդհատ աշխատանքի է ընդունվել, բայց խմելով է ընկել, հանել են աշխատանքից: Տնեցիներն էլ են զարմացել, ինքը նման անկապ բաներ միշտ է արել, ու տնեցիները էդ պահին չեն սպասել, որ նման բան կանի, զարմացած են»:
Երիտասարդն ուներ երկու երեխա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ www.hetq.am-ից