Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուլիգանություն». Սերգեյ Դանիելյանը` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Փետրվար 11,2014 17:28

«Ողջունում եմ երկու ձեռքով, շատ լավ են արել, ու լավ կլիներ բոլորը միանան, ոչ թե անհատ-անհատ կարծիք հայտնեինք այս երեւույթի կապակցությամբ: Նաեւ լավ կլիներ, որ էլի կոլեկտիվներ միանան, գործադուլ անեն: Յուրաքանչյուր քաղաքական ընդվզում ողջունելի է, մանավանդ` այս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խայտառակության դեմ»,- Aravot.am-ի հարցին պատասխանելով` «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել ու բեմ դուրս չի եկել, ինչպե՞ս եք գնահատում նրանց քայլը, ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:

Նա նաեւ նշեց, որ եթե ինքն էլ օպերային երգիչ լիներ, կմիանար անձնակազմին ու չնայած այդ օրենքն իր վրա չի տարածվում՝ տարիքից ելնելով, բայց, իր կարծիքով` «Աննախադեպ խուլիգանություն է: Ավելի ճիշտ` Սահմանադրությամբ արվող խուլիգանություն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728