Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եվրոպական փաթեթի» լույսն ու ստվերը

Փետրվար 11,2014 17:22

Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր զարգացումներ են սպասվում: Վիլնյուսի գագաթաժողովից հետո ստեղծված իրավիճակը հասկանալու համար Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ կքննարկվի «Եվրոպական փաթեթը»:

Aravot.am-ը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց`«Եվրոպական փաթեթը» նոր շա՞նս է հարաբերությունների սերտացման համար: Պարոն Սարգսյանը պատասխանեց. «Որքան ես եմ հասկանում, դա ներառում է բավականին լուրջ պարտավորություն ասոցացման պայմանագրի հետ կապված: Մենք ոչ թե պետք է Եվրոպային հակադրվենք, այլ եթե ընտրվել է այն քաղաքական վեկտորը, որով ուզում է գնալ Հայաստանը, ապա այդ ուղիով մինչև վերջ պետք է գնալ: Մի տեղից այլ տեղ փորձել տեղափոխվելն անլուրջ վերաբերմունք կլինի պետական քաղաքականության նկատմամբ: Եվրոպական հարաբերությունները պետք է տեսնել այն չափի մեջ, որը չի հակասում այն գործողություններին, որը եվրասիական ինտեգրման գործընթացների հետ է կապված: Հաշվի առնելով Ուկրաինայում կատարվող դեպքերը` ՀՀ իշխանությունները պիտի հետևողական լինեն իրենց գործողություններում ու որոշումներին համապատասխան գործեն: Եթե դրանք չեն հակասում մեկը մյուսին, կարելի է քննարկել նաև այդ փաթեթը»:

Փաթեթում անդրադարձ կատարելով ՌԴ-ին նշվում է. «Եվրամիության համար անընդունելի է Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ գործելակերպը»։  Այս առիթով պարոն Սարգսյանն ասաց. «Ես նման կետ չէի ընդունի և չէի էլ քննարկի: Ինքը՝ պետությունը պիտի որոշի ինչպիսի փոխհարաբերություններ է ձևավորում,  այս կամ այն երկրի հետ: Եթե իշխանությունները չեն կարողանում պաշտպանել սեփական պետական շահերն, այստեղ ոչ ոք մեղավոր չէ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս առիթով ասաց հետևյալը. «Գնահատելու համար պետք է փաթեթի ողջ բովանդակությանը ծանոթանանք: Եթե բովանդակային խնդիրներ փաստաթուղթը  լուծում է, դա կլինի շանս: Եթե ընթացակարգային փաստաթուղթ է, բնականաբար դա կարելի է համարել «գալոչկայի» համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728