Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանն այսօր Սոչիում չմասնակցեցին դահուկային արագավազքի մրցմանը:
Aravot.am-ը հեռախոսով կապվեց Սոչիում Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: «Մեր երկու դահուկորդներն էլ արագավազորդներ չեն: Դրա համար մարզիչները նրանց հետ միասին խորհրդակցելով նպատակահարմար չգտան մեկնարկել այս դիսցիպլինում` ուժերը խնայելով հաջորդ` իրենց նախասիրած մրցաձեւերի մեկնարկների համար», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ