Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առցանց առևտուրը զարգանում է

Փետրվար 11,2014 16:52

«Այսօրվա դրությամբ Հայաստանը ունի բավականին մեծ թվով ինտերնետ սպառողներ, բայց եթե նայում ենք՝ ի՞նչ մակարդակի վրա է գտնվում կամ ինչի՞ց են օգտվում, իսկապես հիասթափվում ես: Հիմնական խնդիրների պատճառն այն է, որ մենք՝ հայերս, շատ «Օդնոկլասսնիկ»-ացված ենք: Իհարկե, գնալով բարձրացնում ենք զարգացվածության մակարդակը այս ոլորտում. հիմա մեր պատվերների մոտավորապես 20 տոկոսը կատարվում է համացանցի միջոցով, որը արդեն բարձր ցուցանիշ է»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց menu.am առցանց խանութի տնօրեն Սևադա Բաղդյանը:

«Իդրամ»  վճարային համակարգի ներկայացուցիչ Տաթև Մադաթյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք առկա են էլեկտրոնային առևտրում: «Առաջին և ամենամեծ խնդիրը գիտելիքների պակասն է էլեկտրոնային առևտրի մեջ: Երկրորդը փոքր շուկայի առկայությունն, որը թույլ չի տալիս մեծ վաճառքներ ապահովել և երրորդը՝ պետական աջակցության բացակայությունն է: Կան նաև որոշ խնդիրներ՝ կապված օրենսդրական դաշտի հետ»:

Crossroad.com առցանց առևտրի տնօրեն Ալեքս Ալեքսանյանն ասաց, որ օնլայն առևտուրը օգնում է ոչ միայն հասարակությանը, այլև՝ արդյունաբերությանն ու տնտեսական կապերին. «Մեր գործունեությունը օգնում է տնտեսությանը, քանի որ մենք չենք սպասարկում որոշակի շառավղով հաճախորդների, ինչպես անում են սովորական խանութները: Մենք թույլ ենք տալիս, որ այդ շառավիղը մեծանա»:

«Ամբողջ աշխարհում օնլայն գնումն արվում է տնտեսելու համար: Հայերը չգիտեն՝ ինչ է նշանակում 5 % զեղչ, կամ մշտական առևտրի ժամանակ միշտ տնտեսել 7 %»,- ավելացրեց Buy.am առցանց խանութի տնօրեն Անդրեյ Վանյանը:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728