Ի տարբերություն Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի, Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան այսօր չի տապալվի՝ «Ա1+»-ին վստահեցրեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը։
«Հարյուր տոկոսով այսօր «Տոսկա» օպերայի համերգային կատարումը կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահում։ Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանն էլ ելույթ կունենա»,-նշեց պարոն Թերզյանը։
Այս համերգով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, կազդարարի այս տարվա համերգային ծրագիրը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև