«Մարտի 1-ի պատասխանատուն իշխանությունն է` իր բոլոր թևերով»,-Aravot.am-ի հարցին` ո՞վ է մարտի մեկի պատասխանատուն, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:
Պարոն Խաչատրյանը վստահեցրեց, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի մեղավորների չբացահայտումը ևս ընկնում է իշխանության վրա :
Վահագն Խաչատրյանն այս առիթով շեշտեց. «Իշխանությունն ամբողջությամբ` համապատասխան մարմինները` որոշում ընդունողներից մինչև կատարողներ»:
Կարդացեք նաև
Այնուհետև նկատեց. «Ընդդիմությունը` հանձինս ՀԱԿ-ի, առավելագույնս ամեն ինչ արել է, որ գործը բացահայտվի: Դա է վկայում այն, որ բոլոր այն մեղադրանքները, որոնք կային և ուղղված էին իմ ընկերների և գործընկերների դեմ, պարզվեց, որ իրականության հետ կապ չունեն»:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանն ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «2008-ից ի վեր շուրջ 20 հայտարարությամբ ենք այս մասին հանդես եկել, ու մեր հայտարարությունները շատ կոնկրետ են: Իմ կարծիքը լիովին համապատասխանում է մեր հայտարարություններին»:
Մարտի 1-ի դեպքերի մեղավորների բացահայտման պատասխանատվությունը` ըստ ՀԱԿ կուսակցության քարտուղարի ևս ընկնում է իշխանության վրա: Այս առիթով նա մանրամասնեց. «Մարտի 1-ի և, ընդհանրապես, երկրում նման ողբերգական իրադարձության բացահայտման պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա: Իշխանություններն այս ողբերգության մեղավորների բացահայտման առումով ոչ միայն ոչինչ չեն արել, այլև ամեն ինչ արել են, որ կոծկեն այդ հարցը: Ուստի այս քառօրյայում մարտի 1-ի հարցը մենք նորից բարձրացնում ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սենսացիոն բացահայտում չի լինի, եթե ասեմ,՝ որ -երկու կիսագրագետ, կիսավայրենի, կիսաքաղցած կանկիստադորներ, էշերի վրա նստած, Ղարաբաղից՝ դավադրություններով հասան Երևան, և շարունակեցին իրենց սև գործը, որոնցից խոշորներն էին՝ հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը։ Իսկ այժմ
զբաղվում են երկիրը լիովին վաճառելու գործով, որը մինչ օրս իրենց լիովին հաջողվում է։
Իսկ միամիտ մարդիկ զբաղված են այս կամ այն ոճռագործության բացահայտման գործով, քաջատեղյակ լինելով բոլոր մանրամասնություններին։