Քննչական խմբի ղեկավարի համոզմամբ՝ այդ անձի նկատմամբ բռնություն գործադրողը տեղյակ էր նրա ոստիկան լինելուն, իրավապաշտպանը, մինչդեռ, խոսում է սադրանքի մասին:
Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հագուստով անձը, որը, ըստ հրապարակված տեսանյութերի, միայն իրարանցման ժամանակ է հայտարարել, թե ինքը ոստիկան է, ճանաչվել է տուժող:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ քաղաքացիական հագուստով այդ անձը իսկապես ոստիկան է: «Նշված անձը ոստիկան էր», – ասաց Տոնոյանը՝ «Նոյեմբերի 5»-ի գործում հիշյալ անձի կարգավիճակին վերաբերող հարցին էլ արձագանքելով․ – «Բնականաբար, տուժող է»:
«Այսինքն, նրան ո՞վ է ծեծել՝ այդ [կալանավորված] 14-ից մե՞կն է նրա նկատմամբ բռնություն գործադրել», – այս հարցին քննչական խմբի ղեկավարը պատասխանեց․ – «Այո, հիմա կոնկրետ չեմ կարող ասել՝ որ մեկն է կոնկրետ հարվածել, բայց ունենք քրեական գործը: Պարզապես նպատակահարմար չէ հիմա կոնկրետ անուն տալ, բայց քրեական գործը ունենք՝ այո, այդ 14-ից է»:
Կարդացեք նաև
Սամվել Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ այդ քաղաքացին կարող էր իմանալ, որ տվյալ անձը ոստիկան էր․ – «Այո, որովհետև նա սկզբից ներկայացել է, և ծեծելու ընթացքում էլ նրան ասում էին, որ ոստիկան է ծեծել: Այսինքն, եթե ոստիկանը համազգեստով չէ՝ դա նշանակում է, որ նա ոստիկան չէ՞․ բնականաբար, ոչ: Եթե մարդը սահմանված կարգով ներկայացել է․․․»:
Անուշ Մարտիրոսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում