Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարդանը մինիստրի տեղակալ մարդ է, ոնց թե փողը չի տվել»

Փետրվար 11,2014 15:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, գործարար Ռուդիկ Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատական նիստին հանդես եկավ այս գործով տուժող ճանաչված, նախկին շրջկոմի, քաղկոմի քարտուղար, պատգամավոր, գործարար, «Լեռէքս» ընկերության տնօրեն Ռոլանդ Ղոնյանը:

Ըստ նրա՝ իրենք հիդրոէլեկտրակայաններ են կառուցել ջրատարների վրա, Ռուդիկ Բալասանյանն իրեն գումարներ է տվել,սակայն իրենք աշխատել են վնասով:Ըստ տուժողի, Ռուդիկն իրեն հետագայում անհանգստացրել է՝ պահանջելով իր գումարները: Տուժողն ասաց, որ գումարը տվել է գյուղնախարարի տեղակալ Վարդան Կարապետյանին, երրորդ անձի, որն ասել է, թե տվել է, իսկ Ռուդիկ Բալասանյանն ասել է՝ չի տվել, դիմել է քաղհայցով դատարան, եւ հարյուր հազար դոլարին համարժեք գումարի հայցը շահել: Դատարանի հարցին, թե իրոք տվել է գումարը Բալասանյանին, տուժողն ասաց. «Վարդանը մինիստր մարդ է, ոնց կարող էր գումարը չտալ»:

Ի դեպ, կողմերի վեճից հետո Ռ.Բալասանյանի բաժնեմասն անցել է Սուրիկ Օրբելյանին, որը արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հորեղբոր որդին է…

Նախաքննության մարմինը Ռուդիկ Բալասանյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա լիազորված անձ Սարգիս Խաչատրյանի միջոցով 2011թ. սեպտեմբերի 7-ին իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով` 151.500 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.595 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձման պահանջի, հայց է ներկայացրել  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խարդախության եղանակով փորձելով հափշտակել Ռոլանդ Ղոնյանին և Համլետ Ալոյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը:

Ռուդիկ Բալասանյանի շահերի պաշտպանն է փաստաբան Ժաննա Կոտիկյանը, իսկ տուժողների ներկայացուցիչն էր փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728