Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մովսիսյան. «Նախագահն, ընդհանրապես, չի էլ մտածում» (Տեսանյութ)

Փետրվար 11,2014 15:28

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն այն կարծիքին չէ, որ միանգամից Եվրոպա գնալն էլ փայլուն կլինի. «Դա էլ մտածելու բան է»:

Բանախոսը նաեւ իր զարմանքն արտահայտեց. «Իսկ ինչի՞ անպայման պիտի ինչ-որ մի տեղ գնանք: Համագործակցությունը բացառվո՞ւմ է: Բոլորի հետ էլ համագործակցենք, նաեւ Ադրբեջանի հետ, իհարկե, ոչ զինվորական գործերում»:

Մեսրոպ Մովսիսյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարությունն ու չինովնիկները միայն իրենց անձնական շահերի մասին են մտածում. «Նախագահն, ընդհանրապես, չի էլ մտածում: Ինքն ասում է`ոնց որ ստացվի»:

Այսօր Մամուլի ազգային ակումբի`Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. Խոչընդոտներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ պարոն Մովսիսյանը խոսեց նաեւ ՄՄ-ին անդամակցելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման, լրատվական դաշտի հնարավոր ազդեցությունների մասին:

Մանրամասները`տեսանյութում

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին էլ զարմացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի կարծիքն այն մասին, որ հայերը եվրոպամետ են: Տիկին Օհանյանի գնահատմամբ`դեսպանը մեր մասին ավելի լավ կարծիքի է:

Լրատվական դաշտում առկա բացերի մասին Արմինե Օհանյանի տեսակետը` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728