Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նախաձեռնությամբ` ԿԳ նախարարության պատվիրած հայկական պլանշետների ոչ քանակն է հայտնի, ոչ էլ գինը

Փետրվար 11,2014 15:18

Այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը խոսելով հայկական պլանշետների արտադրության թեմայով եւ անդրադառնալով դրանց ստեղծման համար աշխատող հայ մասնագետներին՝ ասաց, որ այն հայկական պլանշետները, որոնք ստեղծվում են Չինաստանում, ամեն անգամ Հայաստանից ինժեներներ են ուղարկվում Չինաստան արտադրության որակն ապահովելու համար, ինչի հետ կապված էլ որոշում ընդունվեց ստեղծել «Արմթաբը», որովհետեւ այսօր, նրա կարծիքով, ժամանակն է, որ գնահատենք Հայաստանում եղած ինտելեկտուալ կարողությունները, ինչն առ այսօր չէր երեւում:

Վահան Շաքարյանը անդրադառնալով «չիպերի» արտադրությանը, նշեց, որ դրանց մեծ մասը արտադրվում է Հայաստանում՝ մեր ինժեներների շնորհիվ: Վահան Շաքարյանը նշեց, որ իրենք արտադրանքը հարմարեցնում ենք բիզնեսի պահանջին:

Խոսելով «Արմթաբերի» մասին`Վահան Շաքարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի խանութներում այն կլինի, բայց փոքր քանակությամբ, իսկ որոշ երկրներում կարտահանվի որպես հայկական ապրանքանիշ, որովհետեւ միայն այստեղ վաճառքի դեպքում հնարավոր չի լինի իրենց կազմակերպության աշխատողներին աշխատավարձ վճարել: «Մինչ երկուշաբթի մեր կայքում կլինի հայտարարություն, հայտարարում ենք մրցույթ արտաքին տեսքի դիզային հետ կապված, եկեք, միացեք մեզ, օգնեք ստեղծենք ամենալավը»,- ավելացրեց նա, շարունակելով, որ իրենց աշխատանքում ապահովելու են թափանցիկություն:

«Այսօրվա դրությամբ, հայկական արտադրանքի մեջ կա միայն հայկական ստեղնաշարը, բայց այն այդպես շուկա դուրս չի գա, հետագայում ամեն ինչ էլ կլինի մեջը: Նրանում ամեն ինչ հայերեն կլինի, այն որակով ու կարողություններով չի զիջի, եւ շուկայում կհայտնվի հավանաբար մայիս ամսին, իսկ գինը դեռեւս պարզ չէ»,- տեղեկացրեց Վահան Շաքարյանը, ըստ որի` արտադրանքի առաջին էտապում պլանավորել են 6-6,5 միլիոնի ներդրում անել:

Ասուլիսի մյուս բանախոս`«Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանն էլ մանրամասն ներկայացրեց արտադրանքի տեսակն ու հնարավորությունները, ավելացնելով, որ իրենց առաջին պատվիրատուն ԿԳ նախարարությունն է:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե քանի հայկական պլանշետ է պատվիրել ԿԳ նախարարությունը, կառավարության նախաձեռնության համաձայն, ըստ որի` դպրոցների ցածր դասարանների համար պետք կիրառվեն հայկական պլանշետներ եւ որքան կարժենա դրանցից յուրաքանչյուրը, ինչպես նաեւ՝ խոսակցություններն այն մասին, որ հայկական պլանշետ կարող է ստեղծել գրեթե յուրաքանչյուրը ու շատ ավելի էժան, արդյոք սա համապատասխանո՞ւմ է իրականությանը, Վահան Շաքարյանը պատասխանեց. «Դեռեւս կոնկրետ քանակությամբ պատվեր չկա, գումարային հարց չկա, այդ հարցերը ճշտված չեն: Ինչ վերաբերում է նրան, թե ամեն մեկն էլ կարող է ստեղծել, ապա կասեմ հետեւյալը, եթե կարող էին թող ստեղծեին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728